Վայր՝ Երեւան
Տարի՝ 2020
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորման դիզայն
Romed-ը բրենդ է, որն արտադրում է հայկական ավանդական քաղցրավենիք՝ սուջուխ: Փաթեթավորման դիզայնի և լոգոյի մշակման ընթացքում կարևոր էր ընդգծել արտադրանքի բնական ծագումը, օրգանիկ լինելը, առողջարարությունը և սանիտարահիգենիկ անվտանգությունը՝ միաժամանակ ստեղծելով եվրոպական ստանդարտներին համապատասխան տարբերվող էսթետիկ տեսք:
Աշխատանքը համընկավ Կորոնավիրուսի պանդեմիայի հետ։ Դա նշանակում է, որ ապրանքը պետք է լիներ անվտանգ և հերմետիկ փաթեթավորված, որպեսզի գնորդին փոխանցեր անվտանգության զգացում:
Սուջուխի հիմնական բաղադրիչն ընկույզն է, այդ պատճառով դիզայնում այն դարձրեցինք գլխավոր տարր: Ընկույզը նկարվել է մատիտով և ջրաներկով․ ձեռքով արված նկարազարդումները շեշտում են արտադրանքի օրգանիկ բնույթը։
Բրենդի լոգոյում անվանումը տողադարձված է, տառերը պլաստիկ են: Romed-ի փաթեթավորմամբ փորձել ենք ցույց տալ, որ այն օգտակար է և փոխանցել հոգատարություն և սեր: