Վայր՝ Երեւան
Տարի՝ 2020
Ծառայություն՝ լոգո, բրենդինգ
Femida-ն Մոսկվայում հիմնադրված իրավաբանական կազմակերպություն է, որն օգնում է մեծ կորպորացիաներին լուծել բոլոր թղթաբանական հարցերը և մասնակցել տենդերների: Սա շատ պատասխանատու աշխատանք է․ հաճախ գործարքի չափը կարող է հասնել միլիոնավոր դոլարների:
Կազմակերպությունը պահանջում էր լոգո, որը կարտահայտեր պրոֆեսիոնալիզմ, վստահելիություն, հստակություն և կայունություն:
Femida անունը բավականին տարածված է մոսկովյան իրավաբանական ոլորտում, և Ֆեմիդայի արձանի պատկերը հաճախ է օգտագործվում լոգոներում։ Քանի որ այս կազմակերպությունն ունի երկար տարիների պատմություն և ճանաչելի է իր անվամբ՝ կարևոր էր պահպել անունը։ Նոր բրենդինգը պիտի այն առանձնացներ և ճանաչելի դարձներ ոլորտում:
Արդյունքում մշակվեց ռուսական «Ф» տառի վրա հիմնված լոգոն: Ընտրված լոգոն ստեղծվել է մոդուլային համակարգի հիման վրա, ինչը շեշտում է իրավաբանական կազմակերպության ճշգրիտ աշխատանքը, վստահելիությունը և ռացիոնալիզմը։