Ilik

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2021
Ծառայություն՝ լոգո

«Իլիկ»-ը Երևանում գործող արտ-սրճարան է, որը հայտնի է իր ջերմ մթնոլորտով։ Այստեղ հավաքվում են քաղաքի մտավորականները, զրուցում և բանավիճում։ Սրճարանը լի է հեղափոխական ոգով։

Այս բոլոր հատկանիշները լոգոյում ընդգծելու և գեղարվեստական տրամադրություն հաղորդելու համար մենք ընտրեցինք մարկեր։ Մոդուլային համակարգ օգտագործելով՝ այն փորձել ենք դարձնել համակարգված, միևնույն ժամանակ՝ լոգոյի եզրագծերը լողացող են:

 

Լոգոյի նախորդ տարբերակում պատկերված էր իլիկ, ինչից մենք հրաժարվեցինք, քանի որ վստահ ենք, որ լոգոյի առաջնահերթ խնդիրը էմոցիաներ առաջացնելն է, այլ ոչ թե զուտ անվան նկարազարդումը:

 

Արդյունքում Իլիկը և՛ հեղափոխական է, և՛ ջերմ: