Moonfruit

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2021
Ծառայություն՝ փաթեթավորման դիզայն

Moonfruit-ը չրեր արտադրող հայկական ընկերություն է, որն իրեն դիրքավորում է որպես առողջ, օրգանական պրեմիում դասի ապրանքանիշ: Թիրախային լսարանը մարդիկ են, ովքեր աշխատում են համակարգչի դիմաց նստած և օրվա ընթացքում քաղցրի կարիք ունեն (որպես արագ էներգիայի աղբյուր)։

 

Մեր նպատակն էր չրերը դիրքավորել ոչ թե որպես հին ու ավանդական ուտեստ, այլ որպես սնեք՝ երիտասարդական, դինամիկ, ուրախ և օրգանական։
Օրգանիկ լինելու խնդիրը լուծել ենք մարկերներով արված նկարազարդումների միջոցով։ Այդ մոտեցման շնորհիվ մրգերի նկարները ստացել են բնական ֆակտուրա։