Mozza

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2021
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորման դիզայն

Mozza-ն պիցցա արտադրող ընկերություն է, որը հայտնի է նրանով, որ պահպանում է իրական իտալական բաղադրատոմսերը և խմորի պատրաստման ձևը: Իտալական խմորի հիմնական հատկանիշներն են թեթևությունը։ Ամեն ինչ արվում է ձեռքով՝ խնամքով և ուշադրությամբ։

 

Այս բոլոր հատկանիշները պետք է արտացոլվեին լոգոյի և փաթեթավորման դիզայնում: Արդյունքում որոշվեց լոգոն գրել ձեռքով՝ մարկերով, ինչը նրան հաղորդում է թեթևություն և օդայինություն՝ շնորհիվ ֆակտուրայի։ Սա ընդգծում է ձեռքի աշխատանքը։ «Z» տառի երկարությունը, ձգվաած լինելը ասոցիացիա է ստեղծում հալված մոցարելլա պանրի հետ։ Իսկ մոնոխրոմ լուծումների շնորհիվ Mozza-ն դառնում է ժամանակակից, արտահայտիչ և եզակի շուկայում։