Pideh

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2020
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորման դիզայն, բրենդինգ

Pideh-ն պիցցայի նախատիպն է՝ հին ավանդույթները ներկայացնող ուտեստ: Բրենդինգի և լոգոյի մշակման ընթացքում կարևոր էր ընդգծել, որ այն և՛ համեղ է, և՛ արագ պատրաստվող: Միևնույն ժամանակ, պետք էր ներկայացնել այս հին ավանդական ուտեստը ժամանակակից ամերիկյան արագ սննդի մշակույթի համատեքստում:

Բրենդինգի ընթացքում օգտագործելով արագ սննդին հատուկ գույներ, մենք լոգոյին հաղորդեցինք դինամիկա՝ շեշտելու արագ պատրաստման հնարավորությունը:
Pideh-ն իր ձևով հիշեցնում է նավ, այդ պատճառով լոգոն ստեղծված է նավի գոգավորության հիման վրա:

 

Pideh-ն իր արտաքին տեսքով, համով և դինամիկ զարգացմամբ, կարծես, Տարանտինոյի ֆիլմերից մեկը լինի: