Rebalance

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2021
Ծառայություն՝ լոգո

Rebalance-ը Հայաստանում եզակի սննդաբանության կլինիկա է, որն առաջարկում է բազմազան ծառայություններ: Նրանք օգնում են մարդկանց աստիճանաբար կորցնել քաշը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր փուլում պահպանեն ձեռք բերված արդյունքը: Սա քաշի կորստի ամենաճանաչված և առողջ եղանակն է:

Հետևաբար, մենք որոշեցինք այս գաղափարն արտահայտել կլինիկայի լոգոյի միջոցով ևս: Քաշի կորստի փուլերը ներկայացված են լոգոյում աստիճանաբար փոքրացող երկրաչափական պատկերներով:
 

Լոգոն հիմնված է պարզ ալգորիթմի վրա, որն ընդգծում է կլինիկայի գիտելիքահեն գործունեությունը: Միևնույն ժամանակ, լոգոն արտացոլում է լուսաբացը, որը խորհրդանշում է նոր կյանքի և նոր սկզբի գաղափարը: