Sweet Diet

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2022
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորման դիզայն, բրենդինգ

Sweet Diet-ը Հայաստանում պատրաստված մրգային ֆիտնես բատոն է: Բնական ընկույզով և մեղրով այս ֆիտնես բատոնները չեն պարունակում պահպանիչ նյութեր (կոնսերվանտներ), շաքար կամ ԳՄՕ: Նախագծի վրա աշխատելիս մեր ուղեցույցը հետևյալ կարգախոսն էր՝ առողջ և բնական սնունդը միշտ չէ, որ ձանձրալի է, այն կարող է լինել նաև համեղ: 

 

Ապրանքին նայելիս սպառողները պետք է զգան, որ այն հյութեղ է: Մենք հաճախ օգտագործում ենք ավանդական նկարչական նյութեր՝ արտադրանքի օրգանական լինելն ընդգծելու համար: Այս անգամ լոգոն ստեղծվել է ակրիլային մարկերով, ինչը տվել է անհրաժեշտ ֆակտուրա, որպեսզի ընդգծվի արտադրանքի բնական լինելը: