Վայր՝ Երեւան
Տարի՝ 2020
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորման դիզայն
Sunfruit-ը հայկական չրերի ապրանքանիշ է, որի բրենդիգն ու փաթեթավորման դիզայնը վստահված էր մեզ։ Նախագծի իրականացման մեջ կարևոր էր հետևել եվրոպական չափանիշներին, քանի որ ապրանքանիշը նպատակ ուներ հայտնվելու եվրոպական խանութների դարակներում։ Կարևոր էր նաև շեշտել այն, որ արտադրանքը բնական է, առողջ և նախատեսված է ողջ ընտանիքի համար։ Այսպես՝ արտադրանքի և գնորդի հանդեպ հոգատար վերաբերմունքի ընդգծման նպատակով փաթեթավորման դիզայնն իրականացվեց ակադեմիական ջրաներկի տեխնիկայի կիրառմամբ։
Մրգերի անվանումները գրվեցին նաև հայատառ և ձեռագիր, ինչը հեղինակային աշխատանքի բնույթ հաղորդեց փաթեթավորմանը՝ շեշտելով այն պատասխանատվությունը, որով արտադրողը մետենում է իր յուրաքանչյուր արտադրանքի ստեղծմանը, իսկ էլեգանտ, բայց փափուկ տառատեսակի կիրառմամբ Sunfruit ապրանքանիշի լոգոն յուրատեսակ ջերմություն հաղորդեց փաթեթավորմանը։