Ites Media

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2023
Ծառայություն՝ լոգո, բրենդինգ

Ites Media-ն բազմաբնույթ մեդիաբովանդակություն արտադրող հարթակ է, որը վերլուծում է երեւույթների հիմքում ընկած շերտերը։ Մեդիայն իրեն դիրքորոշում է որպես մանիպուլացիաներից զերծ և թափանցիկ։

 

Մենք հակված չենք լոգոն բազմիմաստ դարձնել, այդուհանդերձ այս տարբերանշանի հիմքում ընկած են որոշակի գաղափարներ, որոնք մենք ձգտել ենք արտահայտել։

 

1) Հիմնական գաղափարը թափանցիկությունն է՝ էլիպսաձև թափանցիկ շերտերը։

2) Մյուս գաղափարը երեւույթները տարբեր հարթություններում դիտարկելու ձգտումն է (այդտեղից ենք հանգել շերտերի գաղափարին)։

3) Հաջորդ կարևոր գաղափարն է՝ տեսնելը: Այն արտահայտվում է նաև անվան մեջ․ ուշադիր նայելիս երևում է աչքի ուրվագիծ։

 

Եթե հեռանանք իմաստներից, կա ևս մեկ զգացողություն, որը փորձել ենք արտահայտել՝ նախաձեռնողականությունը։ Այդ պատճառով ընտրել ենք վառ նարնջագույնը, որը կատարելապես ներկայացնում է թիմի եռանդուն և էներգիայով լի գործունեությունը։