Immonc

Վայր՝ Երեւան
Տարի՝ 2022
Ծառայություն՝ լոգո, բրենդինգ

IMMONC-ը քաղցկեղի բուժմամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ է։

Նախագծի մեկնարկից առաջ ուսումնասիրել և հասկացել ենք, թե ինչ է իմունոլոգիան։

Կազմակերպության նպատակը քաղցկեղի հաղթահարելն է, և այդ ուղղությամբ մարդկանց կրթելը, ինչը ողջ աշխարհում կփոխի իրավիճակը դեպի լավը։
Որքան թեման ավելի շատ էինք ուսումնասիրում, այնքան ավելի պարզ էր դառնում, որ IMMONC-ի լոգոն պետք է լինի կայուն, բայց ներքին դինամիկայով, վստահելի, բայց պրոգրեսիվ և մոդեռնիստական։ Չէ՞ որ, IMMONC-ը զարգացման, առաջընթացի և գիտական մոտեցումների մասին է։ Դա նշանակում է, որ մոդեռնիզմն այս դեպքում միանշանակ ընտրություն է։
 

Տարբերանշանը բաղկացած է 45° անկյան տակ գտնվող էլիպսներից, որոնք լոգոյին հաղորդում են անհրաժեշտ դինամիկան։ Վառ նարնջագույնի և կապույտի շնորհիվ ստացվել է օպտիկական խաբկանք, որն էլ տարբերանշանին հաղորդում է յուրահատկություն։ Տարբերանշանը երկրաչափական աբստրակցիա է։