Վայր՝ ԱՄՆ
Տարի՝ 2022
Ծառայություն՝ լոգո, փաթեթավորում
PISTAK-ը թխվածքներ և տորթեր արտադրող ընկերություն է, որը գտնվում է ԱՄՆ-ում։ Ընկերության համար պետք էր մշակել գրվածքային լոգո և փաթեթավորման տուփեր։ Բաղդրատոմսերի առանցքային բաղադրիչներից մեկը պիստակն է, որից բխում է ընկերության անվանումը։
Պատվիրատուին առաջարկեցինք մի քանի հիմնական տարբերակներ, իսկ վերջնական լոգոն ընտրելը տևեց մեկ ամիս․ նա բոլորն էլ հավանում էր։
Ժամանակի ընթացքում, թե՛ մենք, թե՛ պատվիրատուն եկանք այն եզրակացության, որ լոգոյի և փաթեթավորման նշված տարբերակն ամենաշատն են արտահայտում հատկությունները, որոնցով օժտված ենք արտադրվող տորթերը։
Դրանք շատ քաղցր չեն, ունեն նաև որոշակի աղիություն, ինչը շատ լավ համատեղվում է քաղցրի հետ։ Փաթեթավորումից նաեւ պետք է երեւվար, որ պարունակությունը սովորական տորթ չէ, այլ շատ համեղ և որոշակի յուրահատկություն ունեցող արտադրանք։
Լոգոն արվել է մարկերով, ինչի շնորհիվ ստացել ենք անհրաժեշտ տեքստուրան։