Վայր՝ Երեւան
Տարի՝ 2022
Ծառայություն՝ լոգո, բրենդինգ
Մանդարինը երեւանյան մատնահարդարման ստուդիա է՝ հիմնադրված 2022 թ։ Լոգո դիզայնի հիմնական նպատակն էր տարբերվող էսթետիկ կերպար հաղորդել ընկերությանը։
Լոգոյի և բրենդինգի հիմքում հենց մանդարինի գաղափարն է՝ միաձուլված մատնահարդարման նյութերի հատկությունների հետ։ Կարեւվոր էր ոչ թե զուտ մանդարին նկարել, այլ ստեղծել տարբերվող հիշվող նշան։ Յուրահատուկ և ոճային լինելու գաղափարը կարեւոր էր բիզնեսի տեսանկյունից․ մշակված լոգոյի և վիզուալ այդենտիկայի հիմքում այդ խնդիր եղել է առանցքային՝ նախագծի իրականացման սկբից մինչեւ վերջ։
Մանդարինի գույնը serif տառատեսակի հետ համատեղելիս տալիս է ժամանակակից և միևնույն ժամանակ էլեգանտ լինելու զգացողություն։ Ավելի շեշտելու համար լոգոյի հիմնական գույնը՝ ընտրեցինք փիրուզագույնը որպես հիմնական ֆոնային գույն։ Այդպիսով, բրենդինգը դարձավ ավելի կիրառելի, քանի որ սպիտակ գրվածքները ֆոնային գույնի շնորհիվ կարող էին հայտնվել կոմպոզիցիայի ցանկացած հատվածում։