Տեքստ
ԲԵԼԼԱ ՌՈՄԱ
ԲԵԼԼԱ ՌՈՄԱ-ն պիցցայի և պաստայի ռեստորան է, որի ռեբրենդինգի նպատակն էր կերպարի երիտասարդացումն ու բիզնեսում տեղի ունեցող փոփոխությունների արտացոլումը։
Ռեբրենդինգի հիմնական նպատակներից էր ստեղծել ավելի ժամանակակից և արտահայտիչ տեսք՝ միաժամանակ պահպանելով բրենդի կարևորագույն արժեքները, այն է՝ տեղում ձեռքով պատրաստվող պաստան ու պիցցայի խմորը, ինչպես նաև կայուն որակը։
Վիզուալ ինքնության մեջ ձեռքի աշխատանքի գաղափարը փոխանցելու համար օգտագործեցինք լոգոյի մարկերային ֆակտուրաները։ Դրանք ինքնությանը հաղորդում են ավելի կենդանի, անմիջական և մարդկային բնույթ՝ ընդգծելով ձեռքով պատրաստման գործընթացը։
Մյուս կողմից՝ հատուկ մշակված տառատեսակի կառուցվածքային և որոշակի խստությամբ ձևերը ստեղծում են կայունության ու վստահության զգացողություն։ Այս հակադրության շնորհիվ ինքնությունը միավորում է երկու կարևոր կողմերը՝ ձեռքի աշխատանքին բնորոշ ջերմությունն ու ժամանակակից բրենդին անհրաժեշտ հստակությունը։
Իսկ մարկերի և մաքուր ու կանոնավոր արված տառատեսակի կոնտրաստն այս աշխատանքում դարձավ որոշիչ։ Այդ կոնտրաստը ամբողջ կոնցեպտին հաղորդեց վիզուալ արտահայտչականություն և հանդիսացավ բրենդի կերպարի հիմնական այցեքարտը։