Վայր՝ Երեւան
Տարի՝ 2024
Ծառայություն՝ բրենդինգ, լոգո
Պիտեր Մարկերը երեվանյան կաֆե-ռեստորան է Երազ թաղամասում, որտեղ կա նաև գրախանութ։ Մարդիկ այցելում են սրճարանը համեղ ուտելիքի և գիրք կարդալու համար։
Ռեբրենդինգն իրականացնելիս մեզ համար կարեւոր էր ստեղծել ավելի հետաքրքիր կերպար, շեշտել ինքնատիպ տարածքը և միջավայրը։
Կիրառել ենք էկլեկտիկ մոտեցում՝ միախառնելով արտնուովոն ռետրո ոճի հետ։ Առանձնահատուկ կարևորություն ենք տվել նկարազարդումներին։
Կհիշեք, որ մենք չենք սիրում ամեն տեղ գործածել «կրեատիվ» բառը։ Կրեատիվը խնդիր լուծելու միջոց է, այլ ոչ թե ինքնանպատակ։ Կարծում ենք, որ դիզայները նախ պետք է լինի պրոֆեսիոնալ, հետո՝ կրեատիվ (ըստ անհրաժեշտության)։ Սակայն այս նախագծի նկարազարդումները այլ կերպ, քան կրեատիվ անվանել չենք կարող։
Նկարազարդումների հեղինակն Անահիտ Հովհաննիսյանն է, ում շնորհիվ ստացել ենք այն, ինչ պատկերացնում էինք։
Բրենդինգի տարրերում կտեսնեք դեկորատիվություն որը հատուկ չէ մեր մյուս նախագծերին։ Մեր մեթոդաբանությունը ենթադրում է ոճի բացակայություն․ ցանկացած նախագիծ պահանջում է հատուկ մոտեցում, իրեն համապատասխան ոճ։ Ոչ մի նախագծի ոճ նախօրոք կանխորոշված չէ մեր կամ պատվիրատուի նախնական նախընտրություններով, ամեն ինչ կախված է բիզնեսի առանձնահատկություններից, որոնք քննարկվում ենք պատվիրատուի հետ։